
Երեկ Օրրանի սաների համար իսկական տոն էր։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց սիրելի ֆուտբոլիստին և Օրրանի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանին։
Երեխաները մեծ ոգևորությամբ շփվեցին, լուսանկարվեցին նրա հետ և վայելեցին այս անմոռանալի հանդիպման յուրաքանչյուր պահը։ Հուսով ենք՝ այս ոգեշնչող օրը դեռ երկար կմնա մեր սաների ամենաջերմ հիշողությունների շարքում։
Այս մասին հայտնում են Օրրան կազմակերպությունից


