▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Արմեն Սարգսյանը

Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության փոխնախագահներ Ֆլորենս Վերզըլենի ու Վալերի Ֆերեի և կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին,ինչպես նաև փոխնախագահ Քրիստիան Նարդենի և Քսավիե Ֆուրժեի՝ վերջերս Հայաստան կատարած այցին: Ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ այցի արդյունքներով պատրաստվել է առաջարկությունների փաթեթ՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որը փոխանցվել է նախագահ Սարգսյանին: Նշվել է, որ նախատեսվելիք ծրագրերն ուղղված են լինելու կրթության և տնտեսության միջև կապի ապահովմանը՝ նորագույն տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկությունների համար՝ նշելով, որ փաթեթը կփոխանցի համապատասխան կառույցներին՝ դրանք ուսումնասիրելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ առաջիկա ամիսներին ընկերության պատվիրակությունը ևս մեկ անգամ կայցելի Հայաստան՝ ծրագրերն ավելի հստակեցնելու նպատակով: «Դասո սիստեմս»-ը ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերին և Լը Բուրժեի ցուցահանդեսին ներկայանում է տեխնոլոգիական նորարար լուծումներով:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում  այցելել է  նաև իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:

Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:


Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։
 

Արմեն Սարգսյանը այցելել է նաև իտալական հանրահայտ «Elettronica Group», ռուսական United Aircraft Corporation,ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերությունների տաղավարներում: Տեսանյութերը՝ պաշտոնական հաղորդագրություններով՝ ստորև․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին