▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորիան Ֆաբիուսի անհատական հրավերով երեկ մեկնել է Փարիզ: Ենթադրվում է, որ հանդիպման հիմնական նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ քննարկումն է, մանավանդ որ այս թեման վերջին օրերին կրկին ակտիվացել է: Ուշագրավն այն է, որ նախարարի փարիզյան այցի մասին ՀՀ ԱԳՆ-ն որևէ տեղեկատվություն չի տարածել: Իսկ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին «Ժողովուրդ»-ի հարցումը մնացել է անպատասխան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին