Հունվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարեդարձն է․ Նա դարձավ 44 տարեկան։
ԱրմԼուր.am-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ Ալեն Սինոնյանը տարեդարձը մեծ շուքով նշել է Աղաբաբյանս ռեստորանում։
Խնջույքին ներկա են եղել Սիմոնյանի հարազատները, եւ ՔՊ-ից միայն նրա մտերիմները։ Շոուբիզնեսից հայտնի աստղեր նույնպես ներկա են եղել, այդ թվում` երգիչներ Սուպեր Սաքոն ու Սարոն, որոնք ԱԺ նախագահի մտերիմներն են։
Նշենք, որ ավելի ուշ Ալեն Սիմոնյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ծննդյան խնջույքին միացել են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։