▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ են գրանցված և քվեարկելու ներկա ու նախկին նախագահները, թեկնածուներն ու օլիգարխները

ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Ձորափի փ. 72 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նախագահի դուստրը` Սաթենիկ Սարգսյանը:


ՀՀ վարչապետ Տիգրան Սուրենի Սարգսյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Չարենցի փ. 70 114 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ վարչապետի տիկինը` Գոհար Սարգսյանը եւ նրանց դուստրը` Նարինե Սարգսյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Արգամի Աբրահամյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Տերյան փ. 66 18 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաեւ ԱԺ նախագահի հարսը, ԲՀԿ առաջնորդի դուստրը` Էմմա Ծառուկյանը:

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Ծիծեռնակաբերդի փ. 10 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաեւ նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը եւ հարսը` Լիլիթ Տեր-Պետրոսյանը:

 
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը գրանցված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Իսակովի փ. 23/7 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ նրա կինը` Բելա Քոչարյանը, որդիները` Սեդրակը եւ Լեւոնը, եւ հարսը` Զարուհի Բադալյանը:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը գրանցված է Երեւանի Նորք-Մարաշ համայնքում, Նորք 15 փ. 50 հասցեում: Բնակարանում գրանցված է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Արարատի Բագրատյանը գրանցված է Երեւանի Արաբկիր համայնքում, Ավետիսյան փ. 80 52 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ նրա կինը` Նանա Բագրատյանը եւ որդին` Արարատ Բագրատյանը:

ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Կոլյաի Ծառուկյանը գրանցված է Կոտայքի մարզի Առինջ գյուղում, Բաղրամյան փ. 8  հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ նրա կինը` Ջավահիր Ծառուկյանը եւ զավակները` Անահիտը, Գայանեն եւ Ռոզան:

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը գրանցված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Ծերենցի 2 նրբ. 6 հասցեում: Այս հասցեում գրանցված են նաեւ Արտակ Գրիգորի Ալեքսանյանը, Լիան Լիմինդրի Ալեքսանյանը, Սոֆիա Լիմինդրի Ալեքսանյանը, Սվետիկ Լիմինդրի Ալեքսանյանը, Գալուստ Գարեգինի Հովհաննիսյանը, Լեյլի Մհերի Ղարիբյանը, Նելլի Ավետիկի Ոսկանյանը, Անահիտ Չապաեւի Սիմոնյանը, Գագիկ Տելեմակի Սիմոնյանը, Մարգարիտա Գագիկի Սիմոնյանը եւ Վարսենիկ Տելեմակի Սիմոնյանը:

Աղբյուրը` Մեդիամաքս.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին