▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ ուզում է լինի՝ պիպետկա, որ տեսնում եմ, վերցնում եմ. Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե որտեղից են իր գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել կաթուցիչ (պիպետկա):

http://asekose.am/filemanager/uploads/2020/07/week-5/nerses_poxosyan.jpg

Ներսես Պողոսյանից կայքը հետաքրքրվել է՝ ինչու է մոտը կաթուցիչ պահում: «Մոտս կաթուցիչ չեմ պահում, հարցը եկեք այսպես գոնե ձեւակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել:

Շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաեւ սիգարետի մնացուկ եմ հավաքում, որ ծխում եմ՝ աղբաման չի լինում, մնացորդը չեմ գցում գետնին, որովհետեւ էդ փողոցը մաքրում են տատիկներ ու պապիկներ, դրա համար վճարվում է բյուջեից: Կաթուցիչ մոտիցս հայտնաբերելը չի նշանակում թմրանյութ պահել: Կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված»,- ասել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին