ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին լրագրողները հիշեցրին՝ Վալերի Օսիպյանը բնակարան ստացել է, բայց ՀՔԾ-ին ներկայացրել է տվյալներ` առանց իր անունը նշելու: «Շատ լավ անուն տվեցիք․ պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց։ Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ։ Մարդկանց տեսակն է այդպես: Համակարգին դավաճանել է` սկսած Սասնա ծռերից»,- ասաց նախկին ոստիկանապետը: Լրագրողները հակադարձմանը` գերի էր ընկել, ո՞նց էր դավաճանել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ «Վախկոտությունը գերիության հետ կապ չունի»։ |
***
-«Սասնա ծռեր»-ը հիմա էլ ընդդիմություն են դարձել, Սրբազանի կողքն են կանգնել»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողն ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
-Գլուխները պատին են տվել, նրանք ի՞նչ ընդդիմություն, նրանք ծրագիր են, ոչ մի ընդդիմություն էլ չկա: Հիմա էն միտինգի տեղ կանգնած են նորմալ մարտիկները` ընդդիմություն, դրա՞նք էլ են ընդդիմություն: Դրանք ոնց որ ընդդիմություն են այս երկրի:
-Ասում են` Նիկոլ Փաշինյանը կործանում է այս երկիրը:
-Արա դե փախեք, է, Նիկոլ Փաշինյանը... Դուք էլ ծաղկեցնում էիք այս երկիրը:
***
Կառավարության դիմաց հենց մի 20 հուգի մարդ է հավաքվում, դրանից մի քանի տասնյակ անգամ ավելի ոստիկանական զորքեր են հավաքվում: Այլ նույն կերպ կարելի էր պահել Ռադիոտունը 2018-ին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարց ուղղեց լրագրողը:
-Դե ես էդքան շնորհք չեմ ունեցել, ես թույլ ոստիկանապետ եմ եղել:
-Բա ինչո՞ւ էին ձեզնից վախենում:
-Դե տեսնո՞ւմ ես, ինչքան վախկոտ են եղել, որ թույլ ոստիկանապետից են վախեցել: Դու ինձնից վախեցե՞լ ես:
-Չէ: Ձեր ախրաննիկները կարող է վախենում էին, ես` չէ:
-Էէէէէէէէէէէէ, ախրանիիիիիկ, մախրանննիիիիկկկկ,- հոգոց հանեց Վլադիմիր Գասպարյանը
***
««Սասնա ծռեր»-ը լրիվ ուրիշ պատմություն էր: Էդ օրը կանխվել ա շատ վատ բան: Շատ վատ իրադարձություններ ու հետևանքներ կարող են լինել: Այ, ՊՊԾ-ից կրակում էին ավտոմատներով Երանոսյանի ու նրա մեքենայի վրա: ՊՊԾ-ում 270-ից ավելի ատրճանակ կար: Պատկերացնում եք` այդքանն ընկներ մարդկանց ձեռքը: Մի ոստիկանի ուղղությամբ մեկը կրակեր, ոստիկանը 10-ին էր տապալելու: Պետք չի արյուն թափել, արյունն արյուն է բերում: Հիմա մեր տղերքից 3-ին սպանել էին, մի 30-ին էլ ես սպանեի, անունը ի՞նչ դնեի»,- Կակակոռուպցիոն դատարանի բակում, անդրադառնալով 2016-ին ՊՊԾ գնդի գրավմանը, նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ***
|