▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանը լսել է քաղաքացիների բողոքները, լուծումներ առաջարկել

 

 

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերթական հանդիպումն է ունեցել մի քանի քաղացիների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Այսօր՝ օգոստոսի 29-ին, քաղաքացիները Օսիպյանին ներկայացրել են իրենց դիմումները, բողոքները, առաջարկությունները:

Նշվում է, որ ոստիկանության իրավասությանը վերաբերվող խնդիրները Օսիպյանը տեղում քննարկել է, առաջարկել լուծումներ։ Հատուկ դեպքերի  համար հանձնարարել է ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ, արդյունքների մասին, հետագայում արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնել։

 

 

 

 

Քաղաքացիները ունեցել են նաեւ ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրներ: Դրանք բազմաբնույթ են եղել եւ առնչվել են տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Օսիպյանը յուրաքանչյուր դեպքով քաղաքացիներին պարզաբանել է իրենց անելիքները, պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն առարկայական քննարկելով կամ ուղղորդելով, այլեւ գործնական քայլերով։

Տեղում ուսումնասիրվել են նաեւ ոստիկանության պետին հասցեագրված դիմումները: Դրանց վերաբերյալ Օսիպյանը հանձնարարականներ է տվել։

ՀՀ ոստիկանությունը ընդգծում է, որ ընդունելությունները շարունակական բնույթ են կրելու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին