▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օսկար»-ի արժանացած Spotlight` «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը դիտեք օնլայն

Արդեն հայտնել ենք, որ Oսկար մրցանակաբաշխությունում  տարվա ֆիլմ ճանաչված Spotlight` «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի հիմքում, ըստ էության, ընկած է ամերիկահայ փաստաբան Միթչել Կարապետյանի գործունեությունը, ով աշխատել է ապացուցել, որ Բոստոնում՝ Մասաչուսեթսում կաթոլիկ որոշ հոգևորականներ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարում երեխաների նկատմամբ։

Հենվելով Կարապետյան սկզբնաղբյուրի վրա՝ The Boston Globe թերթի լրագրողների թիմը երկարատև հետաքննության արդյունքում բացահայտում է այդ սկանդալային պատմությունը, Բոստոնի կարդինալ Բերնարդ Լոուն հրաժարական է տալիս։

Իրական պատմության փաստերով նկարահանված ֆիլմի ռեժիսորը Թոմ ՄըքՔարթին է։ Նա նաև սցենարի հեղինակն է Ջոշ Սինգըրի հետ։

Ֆիլմում Կարապետյանի դերը խաղում է արմատներով իտալացի ամերիկյան դերասան Սթենլի Տուչին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին