Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։
Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում