«էս շենքում նստած մարդը երբեք էլ Հայաստանի ոստիկանապետ չդարձավ, էս մարդու ամենամեծ կոչումը եղել է մարդասպան Նիկոլի դասարանցի Վահե լինելու կոչումը»,- Ոստիկանության մոտ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Մենք ոստիկանությունից պահանջելու ոչինչ չունենք, որովհետև իրենք նախընտրեցին դառնալ Նիկոլի բանդայի ու բանդիտիզմի կրողը»,- ասաց նա։ «Մենք էստեղ ենք մի բանի համար, որ էդ Վահեին ու իր ենթականերին ասենք՝ մենք շատ լավ գիտենք, դուք ձեր իշխանազավթումն ու հանցագործությունները քողարկելու համար պատրաստ եք ամեն քայլի։ Իմացեք՝ այստեղ հավաքված արժանապատիվ քաղաքացին ձեր բանդիտիզմի վերջը տեսնելու է»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |
«Ոստիկանապետ կոչեցյալի ամենամեծ կոչումը եղել է *** Նիկոլի դասարանցի Վահե լինելու կոչումը»․ Աննա Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet