▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետը Հայկ և Նաիրի Սարգսյաններին քրեականի օպերներ չի տրամադրել. եղբայրները դժգոհ են

 ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ նրա եղբայրը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, դիմել են ՀՀ ոստիականպետ Վահե Ղազարյանին, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովելու համար ոստիկան տրամադրեն:

ArmLur.am-ն է գրում՝ վկայակոչելով կայքին  հասած հավաստի տեղեկությունները․

«Մեզ հասած լուրերով՝ ոստիկանապետը ընդառաջել է նրանց եւ շարքային ոստիկանների է տրամադրել, սակայն Սարգսյան եղբայրներին դուր չի եկել նման մոտեցումը:

Նրանք կարծիք են հայտնել, որ ցանկանում են քրեականի օպերները իրենց անվտանգությունը ապահովեն:

Ի դեպ, մինչ այժմ ոչ մի պատգամավորի ոստիկան չի տրամադրվել անվտանգությունը ապահովվելու նպատակով»,- գրում է կայքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին