▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել

Ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել անդրադառնալով, ինչպես իրենք են նշել՝ զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդվածին։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն:Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում

Նշենք, որ խոսքը վերաբերում է ոստիկանության երկու տեղակալներին՝ Հայկ Մհրյանին և Արթուր Մարտիրոսյանին, ովքեր ի դեպ, ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն էին և հենց նա էլ նշանակել էր նրանց այդ պաշտոններում: Խոսքը վերաբերում է նաև նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, ով ծառայողական քննության շրջանակներում կհրավիրվի ոստիկանություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին