Ոստիկանը «ահաբեկչին» սիգարետ էր հյուրասիրում․․․ Անորակ թատրոն՝ իշխանությունների կողմից․ Վարդան Ղուկասյանը՝ Երևանում իրականացված «ահաբեկչության» մասին
***
«Արմթայմս»-ը գրում է, որ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց այսօր մի քանի ժամ սպառնալիքներ հնչեցնող նռնակով զինված քաղաքացին Կոտայքի մարզի Զառ համայնքի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:
Վերջինս Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակից է: Մինչ ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած իրադարձությունները, վերջինս սոցիալական ցանցի իր էջում եթերով վրդովմունք է հայտնել «կռվող տղերքի» ձերբակալության համար: Ըստ երևույթին, խոսքը Բևեռի 6 աջակցի ձերբակալության մասին է, որի վերաբերյալ գրառմամբ Հովակիմյանը կիսվել է իր էջում՝ նախքան եթերը, գրում է աղբյուրը:
Թարմացված․ ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի մասնակից և նույն պատերազմում որդուն կորցրած Արթուրի ու 44-օրյա պատերազմի մասնակից Ստյոպի և Վարդգեսի սրտներն ուժեղ ցավից տրաքեցին:
Անիմաստ, անզգուշ և ոչ տեղին, բայց արդար և ցավով լի սրտերը տրաքեցին:
հ.գ. Ազգային Ժողովրդավարական Բևեռի քաղաքական ղեկավարությունը և ակտիվը ոչ մի կապ չունի տվյալ դեպքի հետ»:
***
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին հայտնում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը: Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: *** Ինչպես հայտնել էինք, ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակ ներխուժած զինված տղամարդուն վնասազերծեցին, բարեբախտաբար տուժածներ չկան, թեպետ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տղամարդու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանք վիրավորվել են իրենց իսկ պայթեցրած նռնակից, իսկ երրորդ տղամարդը նռնակը ձեռքը մնացել էր շենքի մոտ և ինչ-որ պահանջներ էր ներկայացնում: Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո տարածք են ժամանել ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի ծառայողները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները: Մեզ ասացին, որ զինված տղամարդը ագրեսիվ շարժումներ է արել ու, նախնական տպավորությամբ, թեքվել է, որ փախուստի կամ որևէ կտրուկ գործողության դիմի, այդ պահին նրա հետ բանակցող փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը կտրուկ բռնել է զինված տղամարդու ձեռքը, որով նա նռնակն էր պահում, որից հետո անմիջապես մոտեցել են ոստիկանության ՀՆՎ-ի ծառայողներն ու ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու վերջնական վնասազերծել տղամարդուն: Մեզ ասացին նաև, որ տղամարդը միայն մեկ նռնակով զինված չի եղել, նրա գրպաններում 5-6 նռնակ է հայտնաբերվել»,- նշում է աղբյուրը: *** ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն»: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |