▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը․ Արա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Արա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Այս իշխանության մանրուքներից

Այս իշխանության ավերածությունների համեմատությամբ այն խնդիրը, որը կներկայացնեմ մանրուք է։ Մանրուք է, բայց ինչպես ասում են, չարը թաքնվում է մանրուքներում։

Խոսքը ոստիկանության որոշ (վստահ եմ, որ կան նաև արժանապատիվ ոստիկաններ) աշխատակիցների լկտիության և տգիտության մասին է։ Վերջերս ոստիկանները մեզ հաճախ են ներկայանում, որպես ասֆալտին փռող, ցուցարար ծեծող, հայհոյող պաշտոնյաներ։

Այսօր, ընտանիքիս անդամների հետ տուն էի վերադառնում, երբ ոստիկանն անհիմն կանգնեցրեց մեքենաս և տեղեկացրեց, որ պետք է ստուգի սթափությունս։ Հարցիս, թե ինչ հիմքով, նշեց, որ ուժեղացված ծառայություն է։

Սթափությունս ստուգելուց հետո, երբ նշեցի, որ անհիմն վարչարարություն է իրականացնում, գործընկերոջ հետ խորհրդակցեց ու ասեց, որ պետք է նաև իրավախախտման արձանագրություն կազմի։

Կցվող տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը։ Այն օրենսդրությանը, որով ինքն ամեն օր գործում է։

Մեր վարորդներին տեղեկացնեմ, որ ոչ սթափ վիճակը ոստիկանը կարող է ստուգել միայն ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐԻ առկայության դեպքում և իրավունք չունի իր քմահաճույքով ում ուզի կանգնեցնի ու սթափություն ստուգի։

Երկրորդ, ոստիկանը սկզբից պետք է արձանագրություն կազմի, ձեր իրավունքները պարզաբանի, ու նոր հետո որոշում կայացնի։ Արձանագրության մեջ անպայման նշեք, որ ձեր իրավունքները չեն բացատրվել (եթե չեն բացատրվել)։

Ճանաչեք ձեր իրավունքները և պահանջատեր եղեք։ Միայն այդ կերպ կստիպենք տգիտությանը նահանջել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին