▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների․ Աշոտյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների։ ՀՀԿ գրասենյակն առավոտվանից պաշարված է ոստիկանական ուժերով։ Մետրոյի «Հանրապետություն» կայարանի մերձակայքում վխտում են հարյուրավոր կարմիր բերետավորներ։ Դավաճան վիժվածքի խամաճիկ ուժայիններով իշխանություն պահել չի ստացվելու, Ադրբեջանի ներքին զորքերի վերածված ոստիկանությամբ աթոռը չի պահվելու, մեզ բռնելով իր թրքաբարո ստորաքարշությունը չի երկարացնելու։ Մոտենում է ապստամբությունը...

Հավելենք, որ ոստիկանները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին թույլ չեն տվել մտնել Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակ՝ նշելով, որ ժամանակավորապես սահմանափակված է տեղաշարժը տվյալ հատվածով։

Հիշեցնենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց և հարակից հատվածներում տեղակայված են ոստիկանական մեծ թվով ուժեր։ 

Կարդացեք նաև՝ Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո 

Ոստիկանները կառավարության շենքի մոտ մարդկանց շարժը արգելում են, «պահպանում են» նաև ՀՀԿ-ի գրասենյակը 

Ոստիկանական պատ՝ ներքևում, դիպուկահարներ՝ տանիքին․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային ընդառաջ

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին