Արդեն տեղեկացրել ենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որպեսզի պարետատունը թույլ տա, որ իրենք նույնպես կարողանան աշխատել։
Ակցիայի մասնակիցներից էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը
«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սարգիսի հետ էր նաև նրա կինը՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը, ով էր իր հերթին ասաց, թե չի հասկանում՝ որքան պետք է շարունակեն այսպես ապրել։
Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին նրանց։