▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել ԵՊՀ ուսխորհրդի նախագահին

Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով՝ ապօրինի բերման են ենթարկել, նախկինում որևէ ծանուցում չեն ուղարկել Ափոյանին․

 

/filemanager/uploads/2019/12/week-4/davit_apoyan.jpg

«Առանց որևէ հիմքի եկել, բերման են ենթարկել իր աշխատասենյակից, ձեռնաշղթաներով, կարծես հանցագործ է։ Այդպիսի խայտառակ ձևով համալսարանից ՈՒԽ նախագահին բերման չեն ենթարկում՝ առանց ծանուցման, առանց որևէ բանի, չգիտենք էլ՝ ինչի մասին է խոսքը։ Հիմա Մարաշի բաժանմունքում ենք, փաստաբանը ներսում է, հասկանանք ինչ խնդիր է»,-նշել է նա։

Հարցին՝ որևէ գործով ներգրավված եղե՞լ է ՈԻԽ նախագահը, Վարագյանն ասել է․ «Ոչ, ինչ-որ ասում են համալսարանի բակում վեճ է եղել, որից կարող է ինքն ինֆորմացիա ունենալ, ինքը որևէ կերպ ներգրավված չի եղել։ Իրեն ասում են՝ բան գիտես, թաքցնում ես»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին