▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները դեղագետի են բերման ենթարկել. ՔԿՀ-ից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ էր դուրս հանել

Օգոստոսի 23-ին ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

 

 

 

 

 

 

Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ:

Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը դուրս է հանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին