▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ն արձագանքել է սկանդալային տեսանյութին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։

/filemanager/uploads/vostikanner_mahak.jpg

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են հայ ոստիկաները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում ինչ-որ մեկից: Օգտատերերը նշում են, որ հայտնի չէ, թե ե՞րբ է արվել նկարահանումը՝ հնարավոր է դեպքը տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ, սակայն անհրաժեշտ են համարում գտնել օրինազանց ոստիկաններին ու պատժել։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին