▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկել երիտասարդ աղջկա

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ոստիկանության ծառայողները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկում երիտասարդ աղջկա:

Ինչպես երևում է հրապարակված կադրերում, քաղաքացին դիմադրություն է ցույց տալիս, սակայն, ի վերջո ոստիկաններին հաջողվում է նրան նստեցնել ոստիկանական մեքենան:

Օգտատերը տեսանյութին կից նշել է, որ աղջիկը եղել է դիմակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին