▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները լրագրող Լուսինե Խաչատրյանին անչափահաս երեխայի հետ վտարել են բնակարանից

Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան, լրագրող գործընկերներ, իրավապաշտպաններ, ոստիկանությունը իմ ու երեխայիս նկատմամբ ապօրինի վտարման գործընթաց է իրականացրել, շուրջ երեք ժամ ես ու անչափահաս երեխաս գտնվում ենք դրսում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է լրագրող Լուսինե Խաչատրյանը։

«Իմ բոլոր արժեքավոր իրերը, փաստաթղթերը և ողջ գույքս իմ տանն են, ես երեխայիս հետ գիշերելու եմ դրսում ու որևէ իրավասու մարմին չի արձագանքում, այսօրվա բոլոր գործողությունների ամբողջ տեսանյութերը, ապացույցները համակարգչիս մեջ են, ինչը պատրաստվում էի հրապարակել, իսկ այն ինչ կհրապարակեմ` դուրս է երևակայությունից, թե ինչպիսի հակաօրինական գործողություններ են իրականացրել փաստաբան Գուրգեն Թորոսյանը, իր վստահորդները` Տիգրան Բաբայան, Անժելա Վիրաբյան և մի շարք շահագրգիռ անձինք` բազմաթիվ անգամներ դուռ կոտրելով, ամենօրյա սարսափի մեջ պահելով ինձ ու դստերս, փորձել եմ ձայնս տեղ հասցնել` պարզելու` ովքեր են հովանավորները, գործը վարչական վարույթում է, կան կասեցված վտարում և ոստիկանական ցանկացած գործողությունների կասեցում` մինչև վարչական վեճի ավարտը, մինչդեռ Մալաթիայի բաժինը դրանք որակել է որպես հին և առանց օրինական հիմքերի այսօր իրականացրել է իր` վաղուց պլանավորած ապօրինի գործողությունները», գրել է Լուսինե Խաչատրյանը:

Լրագրողը կրկնել է, որ ինքն ու դուստրը գիշերով մնացել են փողոցում․

«Այս պահին ես դրսում եմ և սպասում եմ արձագանքի, հրավիրում եմ Անդրանիկի 27, բն.16, մանրամասները կներկայացնեմ ամբողջությամբ, ես գիշերելու եմ դրսում` երեխայիս հետ, որովհետև վստահ եմ, որ իմ անհրաժեշտ իրերը ոչնչացվելու են վտարում իրականացնողների կողմից, որովհետև դրանց հրապարակելուց հետո շատերը պետք է որ պատասխանատվության ենթարկվեն։ Սպասում եմ Նոր Հայաստանի պաշտպաններին, որոնցից եղել ենք ես և դուստրս»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին