▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. մեկի դին չեն գտել

Մի քիչ ծնողներն են խանգարում, բայց ամեն ինչ նորմալ է. նախարարի ուղիղ եթերը՝ Արտաշատի թիվ 1 դպրոցից

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

+37․․․+38 աստիճան, սակայն… Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․. . .

Ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում` որպես օգնություն

4 կգ երջանկություն. ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Կորոնավիրուսով վարակման 580 և մահվան 8 նոր դեպք

Վաղվա 11 հազարը գրելիս սա չմոռանաք․ Հայկ Մանասյան

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ

Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում

Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ»

«ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են

«Հայաստան վերադարձեք և տեսեք՝ ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը». Մգեր Արմենիա

28-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ

Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել

Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի. . .

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ. ԱՆ խոսնակի գրառումը կորոնավիրուսից մահացածի. . .

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է. . .

Արթուր Ղազինյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել

Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար

Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել. Փաշինյան

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել

Հիմար էշ․․․Երգիչ Մհերի գրառումը զարմացրել ու զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի...Արմեն Սարգսյան

Պետրոս Ղազարյանը խորհուրդ է տվել Սոլովյովին հեռանալ «Россия1» -ից

Կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ առողջապահական ծառայության. . .

Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»-ում»․ Ամրամ Մակինյան

Երկար տարիների ձեր ներդրումը գնահատվում է ժողովրդի հարգանքով. Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

Ոստիկանները եթերում դիմակ չկրելու համար «Արմնյուզ»–ում էին․ վարչական վարույթ է հարուցվել

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից. Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված. . .

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման. . .

Միջադեպ՝ Սահմանադրական դատարանի մոտ

Գույքահարկի և հարկման նոր բազայի աստիճանական փոփոխություններ

Ինչ պատճառներով են ոստիկանները տուգանել բնակիչներին Նոր Նորքում

Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի․ Հրանտ Թոխատյան

Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

Արարատ Միրզոյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Մահացել է ևս 10 անձ, վարակվածների թիվն աճել է 662-ով` հասնելով 27320-ի

Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար․․․

Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան․․․ Երևանի ավագանու անդամ

Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել

Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան

Ոստիկանության այսօրվա 2-րդ տեսանյութը, որ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ փողի մի մասն օգտագործել է հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու, իսկ մնացած 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության ու թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները: Նախաքննությանը հայտնի տվյալներով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն ու որդին, տեղեկանալով տնօրենի հիշյալ գործողությունների մասին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով, կազմակերպել և մի խումբ անձանց հետ տնօրենին, նրա կամքին հակառակ, ապօրինի զրկել են ազատությունից՝ 2016 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 18-ը պահելով ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում։ Այդ ընթացքում մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածներ են հասցրել նրա մարմնին: Բացի այդ, 2016 թվականի հուլիսի 26-ին, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ որդին տնօրենին իր ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատուն, որտեղ հայրը, հայհոյանքներ տալով տնօրենի հասցեին, նրանից պահանջել է 120 հազար դոլար, որից հետո տնօրենին կրկին տեղափոխել են հյուրանոցային համալիրի տարածք: Հաջորդ օրը հյուրանոցային համալիր այցելած սեփականատերը հանձնարարել է իր մոտ բերել տնօրենին, որտեղ հայհոյանքներ տալով` էլեկտրաշոկով հարվածել է նրա այտին՝ կրկին պահանջելով 120 հազար դոլար: Բացի այդ, տնօրենի կանչով հյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերներն ու ընկերուհին, որոնց ներկայությամբ նրանցից ու տնօրենից պահանջել են 57 միլիոն 138 հազար դրամին համարժեք 120 հազար դոլար: Արդյունքում` տնօրենի հարազատները, նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության տրանսպորտային միջոցների, ինչպես և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները, որից հետո միայն տնօրենն ազատ է արձակվել։ Այսպիսով ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը, որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին, իսկ հետագայում՝ ունեզրկել։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջը, նրա որդուն և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ և ևս չորս անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտեք նաև՝ Ոստիկանները բացահայտել են Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին