▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանություն են դիմելու` Վրաստանում տապալված համերգների տոմսերի փոխհատուցման պահանջով

ASEKOSE.am-ի՝ Թբիլիսիից ստացած  տեղեկությունների համաձայն՝ համերգների կազմակերպմամբ զբաղվող «Ալեքս Իվենթ» ընկերությունն ու  Զառա Մխեյանը դեռ սեպտեմբերին նախատեսել էին  կազմակերպել Իրինա Ալեգրովայի համերգը՝ Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում: Այդ  համերգին հաջորդելու էր երգչուհու ելույթը Բաթումում: Վրաստանում կայանալիք համերգների տոմսերի արժեքը եղել է 50-180 լարի (40-140 դոլար):

Համերգը, սակայն,  չեղյալ է համարվել: Կազմակերպիչները  պատճառաբանել են, թե իբր տոմսերը չեն վաճառվել: Թբիլիսիից մեր զրուցակիցները սակայն, նշել են, որ տոմսերի վաճառքը շատ լավ է իրականացվել՝  վստահեցնելով, որ իրենց շրջապատում բազմաթիվ մարդիկ անգամ 2-3 տոմս են գնել: ASEKOSE.am-ի հետ զրույցում նրանք իրենց հիասթափությունն ու վրդովմունքն են  հայտնել  կազմակերպիչների անպատասխանատվության և վնասները փոխհատուցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկելու  մասին:

Նշենք, որ համերգի պաստառի վրա նշված հայկական, ռուսական և վրացական հեռախոսահամարները, համերգը չեղյալ համարելու  հաջորդ իսկ օրվանից, անհասանելի են դարձել:

Վրացական թերթերն անդրադարձել են այս միջադեպերին` նշելով, որ թեև արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն համերգի կազմակերպիչ Զառա Մխեյանը տոմսերի գումարները  չի վերադարձրել դրանք գնած շատ թբիլիսցիներին, ովքեր  էլ ստիպված բողոքով դիմում են լրագրողներին:

Մեր հավաստի աղբյուրներով՝  տուժածները պատրաստվում են ոստիկանություն դիմել՝ իրենց կրած վնասը փոխհատուցելու և ընկերությանն ու Զառա Մխեյանին  պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հավելենք, որ  Զառա Մխեյանը Հայաստանում հայտնի  է իբրև   «FORPOSTART» ընկերության հիմնադիր տնօրեն, որը զբաղվում է համերգների ու այլ միջոցառումների կազմակերպմամբ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին