▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն

Այսօր ժամը 18:00-ից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել էին բողոքի ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները փակել էին Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Ոստիկանությունը շարունակում է ուժի գործադրմամբ բերման ենթարկել վարչապետի հրաժարականը պահանջով ակցիայի մասնակիցներին: Անհնազանդության խաղաղ ակցիայի շուրջ 4 տասնյակ մասնակից այժմ ոստիկանության տարբեր բաժանմունքներում է: 

Yerkirmedia-ի հաղորդմամբ` բերման ենթարկվածներից է նաև Գայանե Սահակովան: Նա մանկաբույժ է: Որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար, իսկ պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել: 

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բժշկուհուն բերման ենթարկելու լուսանկարը ու գրել. 

«Նիկոլ, մլիցեքդ, քո ապականված վարչապետական աթոռ պահող ոստիկանները տես ում են այսօր բերման ենթարկել։ Գայանեն է, բուժքույր։ Առաջին իսկ օրից մինչև վերջ մարտական դիրքերում է եղել։ Ձերոնց նման չի խաբել։ Այլ՝ դիրքերում։ Կարդա իր մասին, Արծրուն Հովհաննիսյան, դու էիր հպարտանում Գայանեով։ Ձայն հանիր։

ՀԳ. լուսանկարում Գայանեն է, թշնամու դեմ աներեր կանգնեց, հիմա հայ ոստիկանները գրկած քարշ են տալիս»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին