▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանությունը պետք է պարզաբանում ներկայացնի». ԲՀԿ խոսնակ

«Ոստիկանությունը պետք  է պարզաբանում ներկայացնի, թե ի՞նչ է նշանակում երկրի անվտանգության խորհրդի անդամին, խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարին Ծիծեռնակաբերդից հեռանալիս արգելել մնացած պաշտոնյաների համար հատկացված ճանապարհով անցնել»,- ASEKOSE.am-ի  թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով այն փաստին, որ այսօր Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով:

Նա հիշեցրեց, որ իրեն նույնպես թույլ չեն տվել անցնել նշված ճանապարհով, այն էլ` առանց բացատրության, և ինքը ենթարկվել է ոստիկանների պահանջին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին