▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը Տիգրան Արզաքանցյանի կնոջը փորձում է դուրս հանել տնից. Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել ոստիկանությանը

ԱրմԼուրը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ 2026 թվական հուլիսի 17-ին Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը Նատալյա Ռոտենբերգը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանությանը ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հ․ Բաբայան փողոց 2/2 բնակելի տուն հասցեից Նատալյա Սերգեյի Ռոտենբերգին վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով:

Դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար, հայցադիմումը պետք է ընդունել վարույթ: Արդյունքում որոշել է Նատալյա Ռոտենբերգի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանությանը ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հ․ Բաբայան փողոց 2/2 բնակելի տուն հասցեից Նատալյա Ռոտենբերգին վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր հայտարարել 2026 թվականի նոյեմբերի 03-ը; Հիշեցնենք, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն այլևս պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։ Տեղեկությունը հաստատել էր Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ զույգը միասին ապրել է 8 տարի, այս տարվա մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։ Արզաքանցյանը, սակայն, պաշտոնապես հաստատել էր, որ կինն իրապես հաղորդում ներկայացրել է՝ գտնվելով «չար մարդկանց» ազդեցության ներքո։

Նա պնդել է, որ որևէ բռնություն երբեւէ չի գործադրել։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին