▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարողանում նորմալ, մարդավարի աշխատել հանրության հետ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի` սահմանային անիշխանության դեպքերը նորից ապացուցում են, որ Ոստիկանության և ԱԱԾ-ի բարեփոխումներ են պետք:

Սյունիքի այն բնակավայրերում, որոնք պատերազմի ու Զանգելանի և Քուբաթլուի շրջանների մնացած հողերի հանձնման արդյունքում դարձել են սահմանամերձ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր Ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից։

ԱԱԾ-ն պետք է սերտ համագործակցություն սկսեր ՏԻՄ ու այլ պետական ու մասնավոր մարմինների հետ, հստակ ներկայացներ, թե որտեղ ինչ է փոխում, որտեղ ինչ նոր ռիսկեր կան և որ դեպքում ինչ անել։

Ոստիկանությունը պետք է խոսեր բոլոր համայնքների բոլոր բնակիչների հետ, բացատրեր, թե ինչն է փոխվում, ինչն է անվտանգ, իսկ ինչը` այլևս ոչ, տար կոնտակտներ, ուր քաղաքացիները կարող են դիմել հարցերի և խնդիրների դեպքում։

Ոստիկանությունը պետք է նաև պարեկություն իրականացներ սահմանամերձ բնակավայրերում ու ճանապարհներին, որ քաղաքացիներն իրենց ապահով զգան։

Բայց ներկայիս Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարողանում նորմալ, մարդավարի աշխատել հանրության հետ։ Արդյունքում հանրությունն իրեն անպաշտպան ու բախտի քմահաճույքին թողնված է զգում, իսկ ուժայիններն ընկալվում են որպես ռեպրեսիվ մեխանիզմներ և ոչ անվտանգության ապահովոզներ»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին