Ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառ»։
Կարդացեք նաև՝ Հերթական շառը. Դավիթ Սանասարյանը հերքում է երեխայի վրաերթի ենթարկելու մասին լուրը
Այդ կինն ինձնից 300.000 դրամ փող էր պահանջում ու սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի