Վանաձորում անհիմն, չապացուցված գողության մեղադրանքով ոստիկանության վարչությունում ծեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին՝ ոտքով հարվածներ հասցրել գլխին ու իմանալով, որ զոհվածի ընտանիքից է՝ հայհոյել զոհված հարազատներին։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։
Տիգրանն Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հերոս Կարեն Ուլուբաբյանի եղբայրն է։
Տիգրանն Արցախից տարհանվել է 2023թ. սեպտեմբերի 28-ին։
Հոր, մոր և զոհված եղբոր, հորեղբոր, գերեցմանները մնացել են գերեվարված Արցախի Մարտունի քաղաքում։