▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օգտատեր Մանուել Մանուկյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները, դիմակ չունենալու համար, բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ.

«Լավ դե, սա անելու բան չէ... ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք: Հուսով եմ` արագ ծառայողական քննություն կսկսվի ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասով»:

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը՝ դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին