▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու էս լակոտիզմը սահման չունի․ ԲՀԿ-ական ավագանին՝ իմքայլական գործընկերոջ գրառման մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում, իր խոսքով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Երևանի ավագանու  ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, ֆեյսբուքյան իր էջում, այս առիթով գրել է․

«Ու սա Երևանի ավագանու անդամ է,ու սա մանդատ ունի,հլը կողքս էլ նստում է ավագանու նիստերին ու մի օր ձայնը չեմ լսել,ու սա գիտի ինքը հերոս է,ու հաստատ,երբ ծնվել է՝ ծնողները մաղարիչ են արել,որ ՏՂԱ են ունեցել։Ու էս լակոտիզմը սահման չունի ու իր ֆբ story-ում այ էսպիսի բան է տեղադրում..տղա՛,դու հատել ես բոլոր կարմիր գծերը ու դու ֆաս ես տալիս Հրայր Թովմասյանի ջահել աղջիկ երեխու վրա մի հիվանդ զանգվածի,որոնց սիրտն արյուն է ուզում,ու ինձ համար նույն կերպ զզվելի է ,երբ վարչապետի կամ որևէ այլ հանրային կամ քաղաքական գործչի երեխաներին իրենց ստոր խաղերի մեջ են խառնում՝ դուք անպատիվ ու անաստված սրիկաներ եք։Այ անպատասխանատու,դու չե՞ս ամաչում,ես շատ կուզեմ,որ հաջորդ նիստին գաս ու գոնե ձայնդ լսեմ,տեսնեմ խոսել գոնե գիտե՞ս,թե՞ մենակ ՖԲ֊ում ես սենց աքլորանում,հարգելի "Իմ Քայլը" խմբակցության ավագանու ադեկվատ գործընկերներ,մի հատ էս ջահելին կարգի հրավիրեք,հերիք ա էլի,հերիք ա.........դե հիմա ես ձեզ տեսնեմ,ժողովուրդ ջան....»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին