Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ուժայինները խուզարկել են Նարեկ Կարապետյանի առանձնատունը
***
Փաստաբանական թիմը բողոքարկելու է. Վարդևանյանը` Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին
«Որևէ անհրաժեշտություն, համաչափություն կամ ողջամտություն չկա նման ինտենսիվ վարութային գործողության։ Այս ամենը քաղաքական գործունեությանը միջամտություն է։ Նարեկ Կարապետյան արդեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի, այժմ ԱԺ 9-րդ գումարման աշխատանքների նախապատրաստական ամենակարևոր փուլն է, հետևաբար նման գործողությունների համար բարձր աստիճանի հիմնավորվածություն ու պատճառաբանվածություն պետք է լիներ։ Որևէ մեկը չկար»,-«Armat media»-ին ասել է Վարդևանյանը։
***
Քաղաքական գործիչներին ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել։ «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանն այսպես մեկնաբանեց իր տանը իրականացված խուզարկությունը։
Կարապետյանի խոսքով՝ նախաքննական մարմինը տնից արժեքավոր ոչինչ չի առգրավել։
«Ուզում է ասել (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին – խմբ․), որ ոչ ոք, բացի իր կողմից նշանակված սատելիտներից, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Սակայն դա չի կարող լինել․ մենք մեր երկրում պետք է քաղաքականությամբ զբաղվենք, քանի որ ինքը երկիրը սխալ ճանապարհով է տանում։ Մեր հասարակության մեծ մասը սա հասկանում է, սակայն մի մասը դեռ իրեն վստահում է»,– ասաց Կարապետյանը։***Ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչինչ չեն առգրավել. Դավիթ Ղազինյանը՝ Կարապետյանի տան խուզարկության մասին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը տեղի ունեցողը բնութագրեց որպես իշխանությունների կողմից իրականացված հերթական շոու։
Նա վստահեցրեց` իրենց ուժում որևէ մեկը չի վախենում ո՛չ գաղտնալսումներից, ո՛չ ճնշումներից, ո՛չ էլ խուզարկությունից։***
«Ի՞նչ եք մտածում՝ օգոստոսի 2-ին, երբ ԱԺ-ն գումարվի, դատախազը կգա՞ ձեր հետևից»,- լրագրողը հարց ուղղեց ԱԺ 9-րդ գումարման պատգամավորի կարգավիճակ ունեցող Նարեկ Կարապետյանին։
«Չգիտեմ․ կարա գա, կարա՝ չգա, ոնց իրենք ուզում են»,- պատասխանեց Կարապետյանը։***
«Մենք դեռ չենք մարսել էն մի թշնամուն, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։ «Թող պայմանավորվի, չի կարողանո՞ւմ պայմանավորվել․ մեր հաշվին ա այդ ամենն անում, ինքն էլի իր թիկնապահներով քայլելու է, մեր ժողովրդի հաշվին ա դա անում։ Հիմա ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալիս, նույն մարդիկ ծափ էին տալիս 2020թ․ պատերազմից առաջ, ու դա բերեց հետևանքների։ Չի կարելի աշխարհի հետ էմոցիաներով խոսել»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը։
***
«Ինչ անենք, չանե՞նք բարեգործություն, իրա պես ամբողջ օրը մարդ բռնել տա՞նք, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողնե՞նք»,- լրագրողների հետ զրույցում ասաց 9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում․ անազնիվ մրցույթներով միլիարդներ են տարել ժողովրդից, եկել, ասում են՝ բարեգործություն»։ «Ի՞նչ ա իրա ուզածը, իրա երկրում բարեգործություն է, էն երկրում, որտեղ ինքն է ապրում»,- նշեց Կարապետյանը:


