▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում մահացել է ավելի քան 76 մարդ, իսկ հարևան Սիրիայում՝ ավելի քան 50 մարդ։ Զոհերի թիվն անշեղորեն աճում է, գրում է BBC-ն։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին Գազիանթեփ քաղաքի մոտակայքում՝ 17,9 կմ խորության վրա:

Փլուզվել են մի քանի շենքեր, իսկ փլատակների տակ որոնում են ողջ մնացածներին:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք՝ Գազիանթեփը, Քահրամանմարաշը, Հաթայը, Օսմանիեն, Ադիյամանը, Մալաթիան, Շանլըուրֆան, Ադանան, Դիարբեքիրը և Քիլիսը։

Նշենք նաև, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին