▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքն՝ ուղիղ միացմամբ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքն՝ ուղիղ միացմամբԻնֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մեր ազգը նիրհի մեջ է, ու իրենք կարող են քնած ժամանակ ինչ ուզեն, անեն»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մեկնարկին նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Դիմելով «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի մասնակիցներին՝ Նարեկ Կարապետյանը նշեց․ «Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքին՝ համախմբման երազանքին․․․ Աստված մեր Տերն է, իսկ մենք գործիքներն ենք, գործիքներն ենք աշխարհում անենահին քրիստոնյա ազգի զարգացումն պահովելու համար, և մնեք դա կապահովենք իրար հետ։»։

«Նարեկ Կարապետյանը պատգամավորի թեկնածու է ու առաջնորդում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը։ Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու է»,- հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Մեր պայքարի նպատակն է, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ։ Դա էլ ա, բնականաբար, լինելու Սահմանադրության և օրենքների շրջանակներում, իսկ դրա լուծումները կան»,- հավելեց նա։

***

«Այսօրվա հանարահավաքից սպասելիքը շատ մեծ է, և ասելիքը՝ միասնությունն է։ Այսինքն՝ տանը չնստել, պատասխանատվություն կրել և իրավունք ունենալ երկրի կառուցման գործում, որպեսզի մեր սերունդներին կարողանանք պատասխան տալ, թե ինչ էինք անում մենք, երբ երկիրը կործանվում էր»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մինչ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հրավիրած հանարահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց «Ոժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Ունենք տեղեկություն, որ մարզերից խոչընդոտներով են քաղաքացիները գալիս այս հանրահավաքին․ դա նույնպես վախի արտահայտման միջոց է, շատ լավ հասկանում են, որ մարդիկ որոշել են մասնակից լինել փոփոխություններին»,- հավելեց Ղազինյանը։

Դիտեք նաև՝

«Ընդդիմադիր, հայկական պետականության օրակարգի անունից հանդես եկող քաղաքական բոլոր ուժերը պետք է կարողանան համախմբվել»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մինչ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հրավիրած հանարահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

«Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են գոյաբանական, այսինքն՝ հայկական արժեքների ընտրություն։ Եվ եթե ընտրողը տեսնի հավաքականություն, ապա շարունակվելու է ոչ միայն ՀՀ երրորդ հանրապետությունը, այլ նաև արցախյան գոյամարտը»,- ընդգծեց Դիլբարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին