Պարոն Փաշինյան, դուք սխալվում եք, ծառերը երբեք պաշտպանիչ միջոց չեն հանդիսացել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանին։ Նա նշել է, որ իրենց առաջարկած «Խելացի սահման» հայեցակարգը անվտանգության ապահովման նոր ու հուսալի լուծում է նախատեսում։
«Ուժեղ Հայաստանում կունենանք ապահով սահմաններ»,- ասել է Արթուր Ավանեսյանը։


