▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինան պատրաստ է և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին․ Զելենսկու համակուսակցական

Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համակուսակցական պատգամավոր Մարչենկոն:

«Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին տարբեր վայրերում: Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն է: Սա ռազմական իրավիճակ է», - ասել է նա: Մարչենկոն համոզմունք է հայտնել, որ «եթե հարցը սրվի, այդ ժամանակ Ուկրաինան անտարբեր չի լինի»: «Որքան ես գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում։ Խոսքը հումանիտար օգնության մասին է: Այսօր քննարկվում է անհրաժեշտ օգնություն ցուցակ կազմելու հարցը», - հավելել է պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին