▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարար Տիգրան Ավագյանը առաջարկել է հրաժարվել Արցախի անկախությունից

 

Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարարն է՝ Տիգրան Ավակյանը։

Մեզ առաջարկում է հրաժարվել Արցախի անկախությունից եւ պայքարել Ադրբեջանի կազմում ինքնավարություն ստանալու համար:

Տեսանյութն ու գրառումը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։

Հավելենք, որ բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ այսօր ֆեյսբուքյան էջում գրել էր․

Կարճ կիրակնօրյա հարցում եմ ուզում անցկացնեմ,ուղղակի հասկանամ նորությունների հասանելիությունը ֆեյսբուքյան հարթակում։

ա) Տեղյա՞կ էիք որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է, որ Սենատի ու Վերին պալատի ընդունած պրոհայկական բանաձևը չի արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական կարծիքը։

բ) Տեղյ՞ակ եք որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լայենը հայտարարել ա, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում։

գ) Տեղյա՞կ եք որ եվրոպացի դիտորդները չեն եկել հասել Շուշիի տակ գտնվող փակ տարածքը, այլ ընդամենը գտնվել են Հայաստանի տարածքում, Տեղ գյուղի մոտակայքում։

դ) Տեղյա՞կ եք որ Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար Տիգրան Ավագյանը առաջարկել ա հայերին հրաժարվել Արցախի անկախությունից և պայքարել ինքնավարության համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին