▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից արձակված արկը խոցել է ազգությամբ հայերի տունը. կան զոհեր

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Մարիուպոլում Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված արկը խոցել է ազգությամբ հայերի տունը: Տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում տղամարդը ներկայանում է որպես ՀՀ քաղաքացի Ավագյան Հրանտ Սեդրակովիչ:

Նրա խոսքով` ինքն արդեն 6 տարի է, ինչ ապրում է Ուկրաինայում: Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով զոհվել են նրա կինը և վերջինիս քույրը, տղամարդու խոսքով` իրենց իրերը հավաքելիս։

Մինչ այժմ նա տեղեկություն չունի՝ իր երեք երեխաները ողջ են, թե ոչ։ Հրթիռակոծության ժամանակ նա ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին