▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը գնալով հարստանում է

Անդրանիկ Մանուկյանը 2010թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար, ապա ՀՀ նախագահի խորհրդական:

 Անդրանիկ Մանուկյանը դեռեւս պատգամավորական տարիներից` 1990- 2000թթ. (ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա ՀՀ Ազգային ժողովի) աչքի է ընկել բիզնեսի նկատմամբ իր ձգտումներով: Նա մասնաբաժիններ ունի հանքարդյունաբերության, ավտոմեքենաների ներկրման եւ այլ ոլորտներում: Ա. Մանուկյանին է պատկանում Երեւանի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրը եւ այլ օբյեկտներ: Իհարկե, ամբողջ բիզնեսն իր անունով գրանցված չէ, սակայն բոլորն էլ գիտեն, որ դրա իրական տերը Անդրանիկ Մանուկյանն է:

Այն, որ Անդրանիկ Մանուկյանն իր աշխատավարձի հույսին չէ եւ երբեք էլ չի եղել, երեւում է նույնիսկ նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերից:

Ըստ հայտարարագրի` 2005թ. Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 233 մլն 136 հազար 456 դրամի եկամուտ, որից 3 մլն 716 հազար 448 դրամը աշխատավարձն է եղել: Ունեցել է նաեւ արտարժույթով եկամուտ` 2 մլն 276 հազար 839 դոլար:


Կինը` Անահիտ Միքայելյանը ունեցել է 3200 դոլար:

Ա. Մանուկյանը 2006թ. ունեցել է 110 մլն 192 հազար 963 դրամ, որից 3 մլն 532 հազար 963 դրամը աշխատավարձն է եղել, բացի այդ` ունեցել է 1 մլն 561 հազար 790 դոլարի եկամուտ: Կինը ունեցել է 19 մլն 780 հազար դրամ եւ 3200 դոլար:

Նշենք, որ 2001-2008թթ. Անդրանիկ Մանուկյանը զբաղեցրել է տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը:

Դեսպանի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանի դրամական եկամուտներն ավելացել են: 2011թ. Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 100 մլն 202 հազար 437 դրամի եկամուտ, որը գոյացել է ներդրած ավանդի տոկոսներից: Եթե նշվածը միայն մեկ տարվա տոկոսագումարն է, ապա դժվար չէ պատկերացնելը, թե քանի զրո պետք է ունենա մայր գումարը: Դեսպանը ունեցել է նաեւ 21 հազար 536 դոլարի եկամուտ, որը աշխատավարձն է:

Բացի այդ, Անդրանիկ Մանուկյանն ունի 450 մլն դրամ (2011թ. սկզբին` 425 մլն), 6 մլն 600 հազար դոլար եւ 500 հազար եվրո:

Կինը` Անահիտ Մանուկյանը (ազգանունը փոխել է,-հեղ.), 2011-ին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 24 մլն դրամ (2011թ. սկզբին 24 մլն 500 հազար) եւ 115 հազար դոլար (տարեսկզբին` 115 հազար): 

 

 

Աղբյուրը`հետք.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին