▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզանից... Ոչ ոքի...Լուկաշենկո

 Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզանից: Ոչ ոքի։ Հայաստանը թող զարգացնի իր տնտեսությունը և կենտրոնանա իր ռեսուրսների վրա։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը նա չի լինի ու բոլորը կմոռանան Հայաստանի մասին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային որոշ երկրներ ձգտում են օգուտ քաղել Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Այս մասին Լուկաշենկոն ասել է «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ԱՊՀ երկրներին միասնության կոչ է արել և քննադատել ԱՊՀ որոշ երկրների՝ ՌԴ-ի հանդեպ անարդար վերաբերմունքի համար։

«Կգա ժամանակ, երբ ԱՊՀ երկրները կրկին օգնության համար կդիմեն Ռուսաստանին և Բելառուսին: Ո՞վ է սպասում Ղազախստանի կամ Ուզբեկստանի ապրանքներին Ամերիկայում կամ ԵՄ-ում։ Ոչ ոք։ Կամ Հայաստանը՝ բացի մեզնից, ո՞ւմ է պետք, ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին