▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ն` ըստ Անահիտ Բախշյանի և Արամ Սարգսյանի

A1plus.am-ի հետ զրույցում  հոկտեմբերի 27-ի նախօրեին, ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր լուսանցքից դուրս էին մնում, ինչպես նաեւ արտաքին ուժերին Իսկ թե ինչո՞ւ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ն` ըստ Անահիտ Բախշյանի՝ որովհետեւ Հանրապետական կուսակցությունը տեր չկանգնեց այդ գործընթացին և « հակառակը` ստացավ պաշտոններ»:

 Իսկ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էլ  lurer.com-ի հետ զրույցում ասել է.  «Թե ում էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը, հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է: Բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական մարդկային ամիբիցիոզ հակումներին: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, ես անուններ տալուց չեմ վախենում, բայց մարդուն սպանության մեջ մեղադրելը նույն չափ մեղք է, ինչքան սպանություն կատարելը: Դա պետք է ապացուցի դատարանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին