▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ գերեզմանի վրա է Րաֆֆի Հովհաննիսյանը լացել Սպիտակում

Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, Սպիտակ կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել էր Սպիտակի գերեզմանատուն եւ իր որդու՝ Կարինի հետ լացել Ալվարդի գերեզմանի մոտ: Այսօր Սպիտակում զորահավաք-հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսելով Ալվարդի մասին՝ դիմեց կուսակցություններին. «Իմ թագուհին՝ Ալվարդն է այնտեղ գերեզմանոցում պառկած: Թարգե՛ք Սերժ, Գագիկ Ծառուկյան, Դաշնակցություն, ՀԱԿ, Ժառանգություն, էս ի՞նչ աթոռակռիվ եք անում Համամլուում՝ Սպիտակում: Հերի՛ք եղավ թագավոր ախպեր ասեք: Ոչ Գագիկը, ոչ Սերժը, ո՛չ Հրանտը, ո՛չ Րաֆֆին: Ոչ մեկդ թագավոր ախպեր չի: Թագավոր ախպերը մեր օրենքն է, մեր Սահմանադրությունը, մեր երեխան է: Դա՛ է թագավոր ախպերը»: Հիշելով երկրաշարժի օրերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ես հիշում եմ այդ օրերը՝ մամայի՝ Վարդիթերի հետ եկել եմ: Դեկտեմբերի 11-12-ն էր»:  Նրա խոսքով, երբ դեկտեմբերի կեսերին եկել է Սպիտակ, տեսել է, թե ոնց է այդ բնակարանի բնակիչն իր վերջին հրաժեշտը տվել. «Սեղանի վրա հաց կար, աղջնակի դպրոցի տետրն էր այդտեղ: Երեկվա տնային աշխատանքն էր: Վերցրեցի: Բանաստեղծություն էր: Դեռ չծնված երեխաների համար ձոն էր իր մեծ քույրիկի կողմից՝ Ալվարդի կողմից: Սերժ, Րաֆֆի, Հրանտ, Գագիկ, թարգե՛ք, թարգեք աթոռակռիվը, թարգեք ձեր սուտ երդմնակալությունը, նայեք էս երեխաների աչքերին: Սա մեր հայրենիքն է, մեր ազգային միասնությունն է: Թարգեք ձեր սուտ հարստությունը, սուտ երդումը: Դրոշակ համբուրենք միասին, սահման պաշտպանենք, էս երեխաների համար ապագա տանք»: 

 

Տեսանյութը` «Առավոտ»-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին