▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Ցավալի է, բայց վերջին օրերին մեզ մոտ ծանր դեպքերի քանակն է աճել։ Այսօրվա դրությամբ ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահեղ ծանր, որոնցից 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Սա, ինքնին, դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահության համակարգի համար։ Կարող ենք վարել 3000-4000 միաժամանակ վարակակվածների դեպքեր և պատշաճ բուժում իրականացնել։

Այս մասին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի էջով հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ:

Կարդացեք նաև՝ Պարետը կոտրեց տարածված միֆը. կորոնավիրուսը բարձր ջերմաստիճանում չի վերանում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին