▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք այն, ինչ ունենք. Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյան

«Լարսում կուտակումների ժամանակ եղել ենք Վրաստանում, այնտեղ էին նաև ՌԴ և Վրաստանի սահմանապահ մարմինների ղեկավարները, որոնք փորձում էին լուծում գտնել անցակետն ընդլայնելու համար: Նույնիսկ մի փոքր կրպակ կար, որը վերածել էին անցակետի, որ կարողանան արագ սպասարկել: Դա մեր միակ ճանապարհն է, ունենք այն, ինչ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ նրա՝ նախկինում գործել է երկաթուղին, Աբխազիայի ճանապարհը, ոչ մեկ չի հաշվարկել, որ Թուրքիայից կգան, կգնան Ռուսաստան, Բաթումին կդառնա նման զբոսաշրջային կենտրոն:

Ա.Հակոբյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը վերաբերում է միայն բեռնափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է, ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի հետ՝ շվեյցարական միջնորդությամբ, որ կարողանան բեռնափոխադրումներ կատարել: Նախարարը հայտարարեց, որ երկաթուղով ցորենի փոխադրումների վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը կա. «Սեպտեմբերի 1-ից է գործելու, ՀԿԵ-ի միջոցով բանակցել ենք, որ 52% զեղչ լինի: 52% զեղչելու դեպքում հայկական բեռները կհասնեն մեկ տոննան 24 դոլար պակաս գնով»: Նա նշեց, որ հեռախոսազրույց է ունենալու վրաց գործընկերոջ հետ, որ պարզեն, թե առանձին ո՞ր դեպքերում կարելի է տրանսպորտով տեղափոխել:

Կարդացեք նաև՝ Աստված դեմս բերեց. Տրանսպորտի նախարար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին