▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

«Կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ»: Այս մասին այսօր ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցին հայտնեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Ի կզբանե հակահամաճարակային միջոցառումները մենք իրականացրել ենք այն ուղղությամբ որպեսզի հայտնաբերենք բոլոր հվանդներին ու նրան շփման շրջանակը: Որոշակի սահամանափակումների միջոցառումներ եւս իրականացրեցինք, բայց դա հնարավոր չէր երկար ժամանակ անել, դրա համար այսօր առաջարկում են երեք կարեւոր միջոցաառումներ»,-ասաց նա՝ թվարկելով դրանք:Կորոնավիրուսով ամենից շատ վարակվել ...

Ըստ Վանյանի՝ առաջին միջոցառումն է ՝ շարունականական իրականացնել վարակվածների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում եւ ինքնամեկուսացում: Այս ամենը հնարավորություն կտա որոշակիորեն կանխարգելել վարակի տարածումը:

Երկորոդ կարեւոր գործընթացը՝ տնտեսվարողներին եւ տարբեր մեծ կազմակերպություններին, որտեղ տարածման հավանականությունը շատ մեծ է, կոչ անել պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանում:

Երրորդը՝ բնակչությանն ուղղված երեք ուղերձ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորույուն, ձեռքերի հիգիենա:

«Վերջին դեպքերը՝ հոգեհանգտի արարաողություն եւ ինչու ոչ ծննդյան ու այլ խնջույքներ ցույց տվեցին, որ եղել են փոքր բռնկումներ: Փաստերը ցույց են վել, որ ընդամենը մեկ հիվանդի դեպքում այսօր ունենք մի ամբողջ գյուղ հիվանդներ: Մենք ունեինք մանկապարտեզի աշխատող Սյունիքի մարզում, պարզվեց, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան միջոցառման մասնակիցներից 6-ը դրական արդյունք էր տվել: Մարդիկ կարծելով, որ ախտանշաններ չկան, ինքն առողջ է, վարակել էր բոլորին: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է»,-ասաց Վանյանը:

Կարդացեք նաև՝ Հայաստանում վիճակը գնալով վատանում է, կարող ենք հասնել Իտալիային. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին