Ազգային ժողովում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քվեարկության է դրվել երեկ խորհրդարանում քննարկված օրինագծերը։ Հիշեցնենք, որ դրանցից մեկով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարել, որով կխստացվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձանց պատիժը։
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը կհանգեցնի կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, գործող օրենքով նախատեսվում է ծիծաղելի տույժ։
Մանրամասն՝ տեսանյութում