«Քանի որ երեկվա հանդիպումից հասկացանք, որ գերիների հարցում լուծում չի հաջողվում ստանալ, իրավական տեսանկյունից, ՄԻԵԴ-ի միջոցով հնարավո՞ր է լուծում ստանալ՝ առանց քաղաքական հստակ հրահանգի»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ հարցրեց լրագրողներից մեկը: Վերջինը նաև շարունակեց. «Ունե՞ք տվյալներ, որ Ադրբեջանը կուլիսներում գերիների դիմաց տարածքներ է պահանջում»:
Արման Թաթոյանն ասաց, որ հարցի քաղաքական մասին չի կարող պատասխանել. «Անընդհատ զեկույցներ ենք ուղարկում միջազգային կառույցներիին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն ակտիվ աշխատում է ու մեր զեկույցները, տեղեկությունները հիմք են ընդունվում իրենց համար: Մենք ամեն օր կապի մեջ ենք: ՀՀ ՄԻՊ-ն իրավասության առումով չունի իրավունք՝ դիմելու Եվրոպական դատարան»:
Արման Թաթոյանի ասուլիսն՝ ամբողջությամբ
Դիտեք նաև՝