▲ Դեպի վեր

Շաբաթ, 29.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ուներ թերություն` իրեն համարում էր բացառիկ. Աղազարյանը՝ Փաշինյանի մասին

«Պարոն վարչապետի հետ ծանոթացել եմ 2012 թվականին, գնահատելով իր արժանիքները՝ համաձայնել եմ լինել թիմում։ Բայց պարոն վարչապետն ուներ թերություն, իրեն շատ դեպքերում համարում էր բացառիկ։ Ժամանակի ընթացքում այդ ամենն իր մոտ սրվեց»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր այն պնդմանը, որ շատ անգամներ է Նիկոլ Փաշինյանի կարծիքին ընդդիմացել։ «Խաղաղության պայմանագրի հետ կապված ես տարբեր հարցեր եմ տվել՝ թե՛ փախստականների վերադարձի, թե՛ անկլավների վերաբերյալ։ Իհարկե միշտ բացասական պատասախաններ եմ ստացել․․․ շատ ուրախ կլինեմ, որ դառնամ քաղաքական բանկրոտ, այսինքն իմ անհանգստությունները, մասնավորապես փախստականների վերադարձի մասով, տեղին չլինեն»,- ասաց Աղազարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին