▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ դեմ եք. դրանով հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է` ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։

Ավելին, պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։ Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք. դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալու, որի ծառայություններից օգտվելն աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին